«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.11.2023 | 00:01

Գոհանում եմ Քեզանից, Տեր իմ և Աստված իմ,
ՈՒ օրհնում և փառավորում եմ Քո սուրբ անունը,
Որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին:
Եվ այժմ աղաչում եմ Քեզ,
Տե՛ր իմ և Աստված իմ,
Որ ստեղծեցիր ցերեկը գործելու և գիշերը մեր տկար բնության հանգստի համար,
Արդ տու՛ր Քո ծառային մարմնով ննջել և հոգով ու մտքով արթուն մնալ:
Ամեն:

Դիտվել է՝ 3839

Մեկնաբանություններ